Զվարճալի Խնդիրներ

զվարճալի խնդիրներԱյն ի՞նչն է, որ պատկանում է քեզ, բայց ուրիշներն ավելի հաճախ են օգտվում նրանից:

Ե՞րբ է սև կատվի համար ավելի հեշտ մտնել տուն:

Ո՞վ է խոսում բոլոր լեզուներով:

Կարո՞ղ է արդյոք աքլորն իրեն թռչուն անվանել:

Քառանկյուն սեղանից կտրեցին մի անկյունը: Քանի՞ անկյուն ունի նա այժմ:

Ի՞նչ կարելի է տեսնել փակ աչքերով:

Ի՞նչն են գցում, երբ զգում են դրա կարիքը և բարձրացնում են, երբ այն այլևս պետք չէ:

Դու նստած ես ինքնաթիռում, քո առջևից ընթանում է ձին, իսկ ետևից՝ ավտոմեքենան: Որտե՞ղ ես դու գտնվում:

Հայկը գնում էր անտառ: Նրան հանդիման գալիս էին երեք որսորդ: Յուրաքանչյուր որսորդ ուներ մեկական հրացան, իսկ ամեն հրացանում կար 2 փամփուշտ: Քանի՞ մարդ էր գնում դեպի անտառ:

Եվ վերջապես, գտեք մի այնպիսի բառ, որը սկսվում է Ա տառով և ավարտվում է Ղ տառով:

1 մեկնաբանություն (+add yours?)

  1. Trackback: Տրամաբանական խնդիրներ | anushatayan

Թողնել մեկնաբանություն